Խախտելով օրենքները Կինոյում . Մաննե
                        Մարտի 13-ին, 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կցուցադրվի երիտասարդ կինոռեժիսոր Մաննե-ի երկու վավերագրական - էքսպերիմենտալ Ֆիլմերը : 
Ցուցադրությունից հետո սպասվում է քննարկում : Առավել ցանկալի է ուսանողների ներգրավվածությունը, քանի որ ուսանողական ֆիլմեր են, մեկը կուրսային աշխատանք է, մյուսը՝ դիպլոմային: 
Երկուսն էլ նկարահանվել են առանց բյուտջեի և ներկայանում են միջազգային էկրաններից :
Այն ժանրը, որը պատկանում է ռեժիսորին առանձնանում է դասական կինոյի օրենքներից : Այստեղ ռեժիսորը ունի բոլորովին այլ խնդիրներ :
  
Մոնտաժային, ինպրեսսիոնիստական կինոերկերը պատմություններ չեն պահանջում : Սա առավել բարդ է կառուցել : 
Կինոյի այս տեսակի լեզուն իր առաջ խնդիր է դնում փոխանցել տպավորությունների հոսք, էմոցիաների հոսք, որոնք բացառապես կադրերի օգնությամբ պետք է կառուցվեն : Խոսքը նման ֆիլմերում այդքան մեծ դեր չի խաղում : 
Մոնտաժը դառնում է այս տեսակ կինոյի մտածելակերպը: 
Հեղինակը մոնտաժի շնորհիվ ներխուժում է կինո և տեղ հասցնում իր ասելիքը : 
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը Երևան քաղաքի դիմանակարն է, որը նաև փիլիսոփայական բնույթ ունի : Մաննեն մտորում է ժամանակի, մարդկության , կյանքի, հիշողության և ներկայի, սոցիալական խնդիրների և ռիթմի մասին : Մոնտաժը տվյալ պարագայում օգնում է հասկանալ այդ ամենը: 
Հեղինակը իր ֆիլմերի վրա ձեռք բերված փորձը միտում ունի դարձնել իր մագիստրոսական թեզի հիմքը ՛՛ Ռեֆրեն Դիստանցիայի՛՛ մեջ անվանումով : Կինոսերների և կինոյով զբաղվող մարդիկ կարող են այդ գիտական աշխատության միջոցով հասկանալ իմպրեսսիոնիստական ֆիլմերի էությունը :  
Հայաստանում այժմ այս ժանրը կարելի է ասել տարածում չունի, չնայած այն մեծ հակադրությանը, որ այս ժանրի մեծ ներկայացուցիչը՝ Արտավազդ Փելեշյանը մեր հայրենակիցն է :
- Ես շատ եմ ուրախանում, երբ իմ ֆիլմերում դիտողը զգում է Փելեշյանի ազդեցությունը. Չէ որ ամեն արվեստի ստեղծագործություն ծնվում է հիացմունքի զգացումից: Ինձ մոտ առաջին հիացմունքը Փելեշյանի կինեմատոգրաֆն է ,- նշում է հեղինակը :
՛՛Ճայը՛՛ ֆիլմը առավել շատ է հարուստ էքսպերիմենտներով : Բացի այդ նրանում գլոբալ թեմաներ են արծածվում :
Այստեղ իմպրեսսիաները վերաբերում են երկիր մոլորակին, տիեզերքին, մարդկությանը , թռիչքներին :  
՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը ցուցադրվել է 20 երկրում, ստացել 11 մրցանակ, այդ թվում՝ ՀՀ Նախագահի մրցանակ: 
Ֆիլմին անդրադարձել են լեգենդար ամսագրեր : 
Հեղինակը  Մարտի 13-ին ներկա կգտնվի ցուցադրությանը և կկիսվի հանդիսատեսին հուզող հարցերի պատասխաններով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

