211652_close_icon
views-count3338 դիտում article-date 12:46 18-10-2019

Կինոն ամենաուժեղ զենքն է, բայց մարդ չի սպանում. Մաննե

Այս պահին ՛՛ Հայկ վավերագրական կինոստուդիայի ՛՛ հետ համատեղ նկարահանում ենք նոր վավերագրական ֆիլմ (Պրոդյուսեր ՝ Արարատ Գրիգորյան ): Ֆիլմի հերոսը ապագա արտիստ է, երիտասարդ: Նրա ներաշխարհի միջոցով շատ երիտասարդների ենք անդրադառնալու: Ֆիլմի գաղափարը ծնվել ու զարգացել է շատ տարիների ընթացքում: Երբ երիտասարդ ես ու քեզ նայում ես ծերունու աչքերով, հասկանում ես, որ այդ տարիքը լի է առեղծվածներով, բազում ճանապարհներով ու անդունդներով, և հետաքրքիր կլինի նկարահնել ֆիլմ երիտասարդի ապրումների, նրա ներաշխարհի մասին: Երբ այդ հերոսը ապագա արտիստ է, վիճակն ավելի է սրվում: Դեռ չենք մանրամասնի սյուժեներ, քանզի վավերագրական կինոն անակնկալներով է լի, իսկ մենք դեռ աշխատում ենք: Այս ֆիլմը առաջին հերթին իմ զգացողությունների մասին է: Երբ ուսանող ես, դեռ չես զգում թե ինչքան արագ է թռչում ժամանակը, և, ավարտելու առաջին իսկ օրը դու գիտակցում ես, թե որքան երջանիկ էին օրերը Թատերական ինստիտուտում: Այստեղ խոսքը ոչ թե սոցիալական, նյութական և նույնիսկ գիտելիք ստանալու մասին է, այլ այն կանգնած պահի, որը երբեք չի վերադառնա: ՈՒրիշ աշխարհ է, երբ առաջին անգամ վերցնում ես ձեռքդ Ստանիսլավսկու գիրքը, առաջին անգամ մոտիկից ծանոթանում ես հատակի կեղտերի հետ, քանի որ այդպես է պետք: Առաջին անգամ հասկանում ես, որ երբեք չես զգացել, թե ինչ է իրական գերհոգնածությունը, հիասթափությունը կամ առաջին ծափահարությունը որպես պրոֆեսիոնալ: Սա ամենահիշարժան շրջանն է կարծում եմ արվեստագետի կյանքում: Չգիտեմ, թե ի վերջո ինչ է ստացվելու, քանի, որ կրկնում եմ վավերագրական կինոն շատ առեղծվածային է: Նա ինքն է քեզ տանում իր ետևից: Կարելի է ասել, որ կինոն ամենաուժեղ զենքն է, բայց մարդ չի սպանում. Մաննե:

Նմանատիպ նյութեր