Սեպտեմբերին նոր պրեմիերա է սպասվում. Մաննե
                        Գրեթե մեկ տարի է, ինչ «Ադապտացիա՛» և «Ճայը» ֆիլմերի հեղինակները՝ Մաննեն, և պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը աշխատում են նոր ֆիլմի վրա։ «Շապիտո» ֆիլմի թեման կրկեսն է: Ֆիլմի սյուժեին ավելի լավ հանդիսատեսը կծանոթանա սեպտեմբեր ամսին: Հենց այս ամսին է նախատեսվում ֆիլմի պրեմիերան: 
- Մենք այս ֆիլմի մասին դեռ տարիներ առաջ էինք մտածում, սակայն միայն նախորդ տարվանից մեզ հաջողվեց իրագործել նկարահանումները: Երևանցին վաղուց է կարոտած իսկական կրկեսի: Այս ֆիլմը քիչ թե շատ կբավարարի նրա կարոտը: Այս ֆիլմի ամեն նկարահանում տոն է եղել ինձ համար: Մնում է շարունակել աշխատել:  Շատերն են հարցնում, թե, ի վերջո, երբ են դիտելու այն, ի պատասխան հանդիսատեսին՝ վստահորեն կասեմ, որ քիչ է մնացել:   
Ֆիլմի հերոսներն են հայտնի ծաղրածու Գևորգ Գրիգորյանը և նրա դուստրը՝ Ստեֆանիա Գրիգորյանը: Ֆիլմը վավերագրական է: Այս անգամ հեղինակները էքսպերիմենտներ չեն կիրառել, ինչպես նախորդ ֆիլմերում, այլ հավատարիմ են մնացել մաքուր վավերագրությանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

