37773 դիտում
16:44 16-08-2015
Ագարակցիները ասում էին, որ նման հրդեհ ու պայթյուն կտեսնեիր միայն կինոյում. հրշեջները մի քանի ժամ պայքարել են խոշոր կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 16-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Ժամը 00:40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ փողոցում Աշոտ Ադամյանին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կենտում գտնվող 2 բաքերում այրվել է 20-ական տոննա տարողությամբ հեղուկ գազ (պրոպան):
Ամբողջովին մոխրակույտի են վերածվել DAV և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, պայթել է նաև 30 հատ 20 կիլոգրամանոց թթվածնի բալոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ է գործել թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով, այնուհետև նրանց օգնության է հասել թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, իսկ հետո` լրացուցիչ ժամանել է թիվ 56 ջոկատի 1 մարտական հաշվարկ, ովքեր կարողացել են մեծ դժվարությամբ կանխել կրակի տարածումը:
Կրակն այնքան խոշոր ու լայնամասշտաբ է եղել, որ տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+