211652_close_icon
views-count20187 դիտում article-date 15:47 08-03-2019

Ալավերդի քաղաքում անցկացվեց գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կանանց միջազգային տոնին ընդառաջ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի մշակույթի տանը լեփ-լեցուն դահլճում մեկնարկեց գեղեցիկ նախաձեռնությունը, որին ներկա էին Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, քաղաքում գործող ուսումնական ու նախադպրոցական հաստատությունների աշխատակցիներ ու քաղաքացիներ։ Միջոցառումը մեծ տրամադրություն պարգևեց ներկաներին։ Ելույթով հանդես եկան Ալավերդիում գործող երգի ու պարի համույթներ, այդ թվում՝«Լազուր» ժողգործիքների անսամբլը։ Քաղաքապետի կողմից կանանց բաժանվեցին վարդեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր