Ֆրանկոֆոնիայի շրջանակներում գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ նաև Ալավերդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների շարքից անմասն չմնաց նաև Ալավերդի քաղաքի բնակչությունը։
Երեկ՝ ապրիլի 18-ին, ժամը 17:30-ին Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ երաժշտական ներկայացում, որը նվիրված էր ֆրանսիական մշակույթին:
Միջոցառմանը մասնակցում էին Ալավերդու թիվ 5 ավագ և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցների սաները:
Երկամսյակի շրջանակում միջոցառումներ կազմակերպվել են նաև համայնքի այլ կրթօջախներում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի