2418 դիտում
10:02 08-03-2019
Տնտեսագիտական լիկբեզ՝ նախարարի համար. Արսեն Թորոսյանն աննախանձելի վիճակում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատև դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը:
Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ պայքարել, մյուս կողմից՝ վնասակար սննդամթերքի օգտագործման դեմ: Իսկ այդ նպատակով նա առաջարկում է թանկացնել ծխախոտի ակցիզային հարկը, նաև հարկային խստացումներ շաքարի, գազային խմիչքների ոլորտում: Առողջ ապրելակերպը, իհարկե, խիստ անհրաժեշտ է. սա անվիճարկելի փաստ է: Ու առողջապահության նախարարությունն այս հարցում լուրջ անելիք ունի: Սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները, որ առաջարկում է Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, անիրականանալի են, քանի որ այդ դեպքում կարող է էապես տուժել երկրի տնտեսությունը, կարող են նվազել բյուջետային մուտքերը: Այնպես որ, Թորոսյանի պահվածքից տպավորություն է, որ իր ծրագրերի մասին նա խոսում է սեփական PR-ի համար` առանց խորանալու դրանց իրականացման գործիքակազմերի մեջ:
Պատահական չէ, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր նույնիսկ կոպտել Թորոսյանին՝ ասելով. «Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»:
Անգամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ սովորաբար շատ զուսպ է, կոշտ արձագանքեց. դիմելով Թորոսյանին` առաջարկեց, որ նա վաղվանից բուժհաստատություններում արգելի ծխախոտի և «Կոկա Կոլա»-ի վաճառքը: «Այսինքն` Դուք Ձեզ դրսևորեք Ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսևորեք»,- կոպտեց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
66434 դիտում
10:01 21-06-2018
Իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում․ «Ժողովուրդ»
8332 դիտում
10:34 15-08-2018
Նորանշանակ մարզպետներն աննախանձելի վիճակում են. աուդիտի խնդրին խառնվել են նախարարն ու իրավապահները. «Ժողովուրդ»
14080 դիտում
09:35 13-10-2016
Գագիկ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել աննախանձելի վիճակում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»