211652_close_icon
views-count66524 դիտում article-date 10:01 21-06-2018

Իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի հետևից նոր բացահայտումներ են անում: Եվ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Ազգային Անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմը մինչև ուշ գիշեր առանց հանգստյան օրերի մնում են իրենց աշխատավայրերում: Սա մի կողմից գերծանրաբեռնվածության պատճառով, մյուս կողմից՝ ամեն րոպե անցանկալի իրավիճակներում արագ արձագանքման պատրաստ լինելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր