8332 դիտում
10:34 15-08-2018
Նորանշանակ մարզպետներն աննախանձելի վիճակում են. աուդիտի խնդրին խառնվել են նախարարն ու իրավապահները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նորանշանակ մարզպետները հայտնվել են աննախանձելի վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի պաշտոնին նշանակվելուց հետո նրանք ցանկացել են մարզպետարաններում, դրանց ենթակայության տակ գտնվող կառույցներում և համայնքապետարաններում աուդիտ անցկացնել: Սակայն հետո ետ են կանգնել այդ մտքից, քանի որ չեն վստահել մարզպետարանների աուդիտի բաժնի աշխատակիցներին:
Բանն այն է, որ նախկին մարզպետների պաշտոնավարման տարիներին աուդիտ իրականացնողներից ամեն մեկը ստացել է իր բաժին «շնորհակալությունը». մեկին գյուղապետը գառ է տվել, մյուսի համար «խորովածի սեղան» բացել և այսպես շարունակ, և նրանք «փակել են» թեման՝ աուդիտի եզրակացություններում նշելով, թե որևէ խախտում չեն հայտնաբերել:
Այս տեղեկությունները հասել են նաև նոր մարզպետներին: Ու հիմա նրանք օբյեկտիվորեն կասկածում են, որ այս անգամ աուդիտի բաժինները կկարողանան իրականացնել գործառույթները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետները դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին և խնդրել, որ հենց նախարարության աշխատակիցները ստուգումներ իրականացնեն գյուղապետարաններում: Այս պատճառով նախարարությունը տևական ժամանակ է, ինչ ստուգում է գյուղապետարանները: Այս գործերին լծվել են նաև իրավապահները, որոշ դեպքերում ոստիկանությունը, ավելի լայնամասշտաբ չարաշահումների կասկածի դեպքում՝ նաև ԱԱԾ-ն»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
66434 դիտում
10:01 21-06-2018
Իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում․ «Ժողովուրդ»
2415 դիտում
10:02 08-03-2019
Տնտեսագիտական լիկբեզ՝ նախարարի համար. Արսեն Թորոսյանն աննախանձելի վիճակում է. «Ժողովուրդ»
4553 դիտում
09:01 22-05-2019
Դատական համակարգում իրար են խառնվել. իրավապահները ստուգումներ են անում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1696 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»