5267 դիտում
18:57 07-03-2019
Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել. Tert.am
Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է ու տուժող ճանաչվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Narek-malyan/2941938?fbclid=IwAR0yZn3qs9TTRk9eTVruPnmlILaCq23mCAkgU5gzN1HnarSrfNggNzsNnSU]Tert.am[/url]-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
«Ռեստարտի»-անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/07/Narek-malyan/2941938?fbclid=IwAR0yZn3qs9TTRk9eTVruPnmlILaCq23mCAkgU5gzN1HnarSrfNggNzsNnSU]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
17:45 20-03-2024
Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով
6681 դիտում
11:18 13-07-2020
Խոր Վիրապից մեկնարկող ավտոերթից առաջ Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» շարժման անդամները բերման ենթարկվեցին. ուղիղ. Tert.am
1889 դիտում
09:54 06-06-2014
Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել նաև Վալերի Օսիպյանը. ՀԺ