211652_close_icon

Գյումրեցի ընդդիմադիր գործիչը ճանաչվել է տուժող․ ԴԱՀԿ-ում կատարված միջադեպի հետքերով

views-count2167 դիտում article-date 20:57 08-09-2025
Ինչպես տեղեկացրել ենք, օրերս գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում հայտնվել էր տհաճ պատմության մեջ։

Նրան իր վստահորդներից մեկի գործով հրավիրել էին այս կառույց, որտեղ տեղի էր ունեցել միջադեպ․ ավագ հարկադիր կատարող Գ․ Շահինյանը ոստիկանների ներկայությամբ հարձակել էր Կարապետ Պողոսյանի վրա, նա էլ կորցրել էր հավասարակշռությունը և ընկել գետնին։

Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես  սեպտեմբերի 4-ին, ժամը 12․20 րոպեին ոստիկանության Մուշ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնում վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Կարապետ Պողոսյանը հայհոյել է ավագ հարկադիր կատարող Գ․ Շահինյանին, իսկ նա ձեռքերով հարվածներ է հասցրել Կարապետ Պողոսյանին, վերջինս էլ, կորցելով իր հավասարակշռությունը, ընկել է՝ գլխով հարվածելով գետնին։
 

Նմանատիպ նյութեր