Խոր Վիրապից մեկնարկող ավտոերթից առաջ Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» շարժման անդամները բերման ենթարկվեցին. ուղիղ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/07/13/malyan/3343442?fbclid=IwAR2YmBoXsaCIS4yNwX9loYFpNerBpy3kedda8zb0jMj4AosiN9UhgJvPq54]Tert.am[/url]-ը գրում է. «ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր «Բաց հասարակությունների հիմնադրամ-Հայաստան» ՀԿ-ի կողմից պետական օղակների զավթման մասին։ Մալյանը նշեց, որ որոշել է իր ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել Քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։
Այսօր, ժամը 11-ին նախատեսված էր ակցիան, սակայն Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախքան ակցիայի մեկնարկը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել:
Մինչ այդ, Նարեկ Մալյանը հայտնում էր, որ ոստիկանության ավելի քան 500 ծառայող է տարվել Խոր Վիրապի տարածք»։