211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:42 07-03-2019

ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավարի հետը

Մարտի 5-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի Լոս Անջելեսի մասնաճյուղի աշխատակազմի ղեկավար Դգանիտ Աբրամոֆին և մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սիամակ Քորդեստանիին: Դգանիտ Աբրամոֆը ներկայացրեց Ամերիկայի հրեական կոմիտեի` որպես ԱՄՆ հնագույն և կարևորագույն հրեական կազմակերպություններից մեկի, կառուցվածքը, գործառույթները, գործունեության ոլորտները: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, սերտացնել Կալիֆորնիայի հայկական և հրեական համայնքների միջև կապերը: Արմեն Բայբուրդյանը շնորհակալություն հայտնեց այցի և համագործակցության պատրաստակամության համար: Նա նշեց հայ և հրեա ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական ընդհանրությունները, հակիրճ ներկայացրեց տարածաշրջանային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ արտաքին քաղաքականության մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա բանակցային փուլը, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Դեսպան Բայբուրդյանը կարևորեց Կալիֆորնիայի հայ և հրեա համայնքների միջև սերտ և գործնական կապերի հաստատումը և պատրաստակամություն հայտնեց ամենայն օժանդակություն ցուցաբերել այդ գործընթացին:

Նմանատիպ նյութեր