211652_close_icon
views-count2357 դիտում article-date 23:09 01-03-2019

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ

Փետրվարի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Կալիֆորնիայում գործող մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ: Գլխավոր հյուպատոսության կողմից ձեռնարկված նախաձեռնության նպատակն է ձևավորել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական հարթակ: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Սիլիկոնային հովտում գործող Amaros Medical ընկերության համահիմնադիր Բեն Թոքաթին երախտագիտություն հայտնեց խմբի անդրանիկ նիստի կազմակերպմանը օժանդակելու համար: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում և Կալիֆորնիայում գործող բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձևավորման վերաբերյալ: Դոկտ. Բայբուրդյանը կարևորեց նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի և ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային և տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արևմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով: Մասնակիցներն առաջարկեցին գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի հետ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր և գործընկերային կապեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ձևաչափը դարձնել առավել ընդգրկուն և հանդիպումները՝ կանոնավոր:

Նմանատիպ նյութեր