2704 դիտում
16:00 06-03-2019
Դանի Կարվահալ. Մի շաբաթում ամեն ինչ վարի տվեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» պաշտպան Դանի Կարվահալը մեկնաբանել է է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Այաքսից» կրած պարտությունը (1:4):
«Երբեք ինձ այսպես ահավոր չեմ զգացել: Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես բացատրել այս պարտությունը:
Մի շաբաթում ամեն ինչ վարի տվեցինք: Արդարանալու իմաստ չկա: Մրցակիցն ավելի ուժեղ էր և արժանիորեն անցավ հաջորդ փուլ:
Շատ բարդ էր ուշքի գալ «Բարսելոնայից» կրած երկու պարտություններից: Սակայն «Այաքսի» հետ խաղին մենք հստակ գիտակցությամբ էինք մոտեցել և ցանկանում էինք հաղթել: Երկու անգամ սխալվեցինք և երկու գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք, սակայն երրորդ գոլը մեզ նոկաուտի ենթարկեց:
Ես սա չէի համարի ինչ որ փուլի ավարտ: Մենք երիտասարդ կազմ ունենք, և առաջադիմելու համար մեծ պոտենցիալ կա: Մենք շատ անտանելի մրցաշրջան ենք անցկացնում», ասել է Կարվահալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
16:25 27-02-2019
Դանի Կարվահալ. Մտադիր ենք հաղթել «Բարսային» և դուրս գալ եզրափակիչ