211652_close_icon
views-count16991 դիտում article-date 18:28 26-02-2021

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Փաշինյանի նախկին խոսնակը՝ ռուսախոս կնոջը

Mediaport-ն այսօր Երևանի սրճարաններից մեկում ականատես է եղել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցին, որը, ըստ ամենայնի, լրագրող է։

«Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասաց Կարապետյանը։ Նա նշեց, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։

Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։

Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրեց, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանեց՝ «Коммерсантъ», «Дождь»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ»,-գրել է Մեդիապորտը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Նմանատիպ նյութեր