38204 դիտում
14:35 05-03-2019
Արտակարգ դեպք Երևանում. «Ռիո մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի ավտոմեքենայում. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու ոստիկաններ. վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Փափազյան փողոցում՝ «Ռիո մոլ»-ի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Nissan մակնիշի 01 PP 800 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նաարարության փրկարար ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Ռիո մոլ»-ի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր օգտագործել են կրակմարիչներ (огнетушитель)։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբատաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 65-ամյա Սամվել Մովսիսյանն է, ով, բարեբախտաբար, չի տուժել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+