211652_close_icon
views-count15022 դիտում article-date 23:38 28-11-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում. ժամանել են մեծ թվով հրշեջներ ու ճանապարհային ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 246 կմ հատվածում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով բեռնատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզում են մեքենայատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր