211652_close_icon
views-count1100 դիտում article-date 11:26 05-03-2019

Սպիտակ տունը Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն անվանել է «ամոթալի»

Սպիտակ տունը ԱՄՆ-ի Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն անվանել է ամոթալի և վիրավորական: Ինչպես տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ դեմոկրատները Կոնգրեսում ընդլայնում են հետաքննությունը Թրամփի դեմ և ցանկանում են հարցաքննել 60-ից ավելի պաշտոնատար անձանց։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի դատական գործերի կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերը: Նա հիշեցրել է, որ Թրամփն անկախ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը 1000 անգամից ավելի «վհուկների որս» է անվանել, պաշտոնից արձակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, ինչպես նաև փորձել է պաշտպանել ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

Նմանատիպ նյութեր