Պորոշենկոն ընդլայնել է MH17-ի կործանման հետաքննությունն անցկացնող նիդեռլանդական փորձագետների լիազորությունները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնագիր է ստորագրել Ուկրաինա-Նիդեռլանդներ միջազգային իրավական հարթակում համագործակցության մասին, համաձայն որի՝ նիդեռլանդական կողմն իրավունք է ստանում վարել Դոնբասի երկնքում մալայզիական Boeing-ի կործանման դատը։
Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը թույլ է տալիս Նիդեռլանդներին MH17-ի կործանմանը առնչվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
Փաստաթղթով նախատեսվում է դատական նիստն անցկացնել Նիդեռլանդներում, հավանաբար, Հաագայում։