«Ռեալում» լարված մթնոլորտ է. դժգոհ են Բեյլից և Սոլարիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի հարաբերությունները թիմակիցների հետ վատթարացել են:
Ուելսցու և «Ռեալի» շատ խաղացողների միջև անջրպետն ավելանում է: Ֆուտբոլիստները չեն հասկանում, թե ինչու էին Բեյլին ընդգրկել թիմի մեկնարկային կազմում՝ «Բարսելոնայի» հետ խաղին (0:1):
Այն բանից հետո, երբ Բեյլին 61-րդ րոպեին փոխարինեցին, նա մի քանի րոպե նստեց պահեստայինների նստարանին, որից հետո հեռացավ հանդերձարան, այնտեղ էլ գնաց տուն՝ չսպասելով խաղի ավարտին: Ի դեպ, խաղադաշտը լքելի «Սանտյագո Բերնաբեուի» երկրպագուները սուլեցին ուելսցու հասցեին, այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով նրա դժգույն խաղից:
Նշվում է, որ Բեյլի հետ կապված իրավիճակի պատճառով խաղացողների մոտ դժգոհություն կա նաև «Ռեալի» գլխավոր մարզիիչ Սանտյագո Սոլարիի նկատմամբ:



