«Ռեալում» դժգոհ են Բենզեմայից ու Մարսելոյից
Չնայած «Բարսելոնայից» կրած պարտությանը և Լա լիգայում կատալոնացիներից 14 միավորով ետ մնալուն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախկինի պես շարունակում է վայելել մադրիդյան ակումբի ղեկավարության վստահությունը:
Չնայած դրան, «Ռեալում» դժգոհ են հարձակվող Կարիմ Բենզեմայից, որին մեղադրում են գոլային պահերի թույլ իրացման մեջ: Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի 12 խաղում Բենզեման դարձել է ընդամենը 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Դրա հետ մեկտեղ, ակումբի ղեկավարությունը դժգոհ է պաշտպան Մարսելոյի մարզավիճակից: «Ռեալի» տնօրեններ կարծիքով, վերջին խաղերում բրազիլացին ուժերի ողջ թափով չի խաղում:


