«Ռեալը» դժգոհ է Բեյլից ու ցանկանում է նրան վաճառել
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնել է Marca-ն:
Պարբերականի տեղեկություններով, 28-ամյա ուելսցին վերջնականապես կորցրել է արքայական ակումբի վստահությունը:
Բեյլը «Ռեալի» վերջին 4 խաղերից երեքում եղել է պահեստայինների նստարանին, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի հետ կարևորագույն խաղին:
Նշվում է, որ «Ռեալում» դժգոհ են այս մրցաշրջանում Բեյլի մրցելույթներից, մասնավորապես, պաշտպանությունում նրա նվազագույն գործողություներով:
Մադրիդյան ակումբը Բեյլին պատրաստ էր դեռ նախորդ ամռանը բաց թողնել 90 մլն եվրոյի դիմաց, սակայն համապատասխան առաջարկներ չէր ստացել:


