Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Փետրվարի 28-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարավանատան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Փետրվարի 28-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թավշուտ-Բերդաշեն ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):