211652_close_icon
views-count2557 դիտում article-date 10:58 28-02-2019

Արամ Սիմոնյանին հեռացնելը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին: «Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որևէ բան ասել:…Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, և դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը: Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եվ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր