211652_close_icon

Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ

views-count1881 դիտում article-date 11:11 04-03-2015
«Հայկական ժամանակ» ժամանակ թերթը գրում է, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անցյալ շաբաթ հայտնվել էր յուրահատուկ մի սկանդալի մեջ: Դատապարտելով մթերված կարտոֆիլը երկար պահելու և փչացնելու գյուղացիների սովորությունը նա ասել էր. «Կարտոֆիլի գնորդը որ գալիս ա, ապրանքը պիտի տաս: էն որ տենց խոսք կա, է, ասում ա աղջկա ուզողը, որ գալիս ա պտի տաս»: Այս խոսքերը արթնացրել էին երիտասարդ աղջիկների, ինչպես նաև տղաների զայրույթը։Նրանց դուր չէր եկել գյուղնախարարի աղջկան և կարտոֆիլին համեմատելու «հնարքը», և այս դժգոհ երիտասարդներից մոտ տասը անցյալ հինգշաբթի կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել իրենց հետ տանելով կարտոֆիլով «սկուտեղ», համապատասխան բովանդակությամբ պաստառներ և այլն: Սա երևի վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ յուրահատուկ ակցիա էր, որովհետև այն բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ, չէր ներգրավում ինչ-որ շահագրգիռ մարդկանց մի խմբի շահագրգիռ մարդկանց այլ խմբի դեմ, այս ակցիայի կազմակերուիչների ետևում հնարավոր չէր փնտրել մութ ուժերի, KGB-ի, CIS-ի և ուրիշների ականջները: Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր