211652_close_icon
views-count84910 դիտում article-date 13:00 27-02-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. BMW-ն մխրճվել է վթարված Nissan-ի մեջ. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Մամիջանյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս իր բարած Nissan Teana մակնիշի 36 AM 576 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գևորգ Աբրահամյանը իր վարած BMW 320 մակնիշի 35 MV 159 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալաս դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց ու բախվել Nissan-ին։ Բախման հետևանքով BMW-ն ու Nissan-ը հայտնվել են դաշտում, և ավտոմեքենաներն ամբողջովին վերածվել են մետաղե ջարդոնի։ Վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով դեպքի վայրում հավաքվածների ասելով՝ վաշտի հրամանատար Վ. Էվինյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ 2 վթարների փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Դեպքերի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW-ի՝ Nissan-ին բախվելու հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և այն տապալել։ Օպերատիվորն ժամանել են նաև տեղի ճանշինի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր