211652_close_icon
views-count214883 դիտում article-date 11:44 27-02-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. կին ոստիկանը, իր գործընկերների հետ վտանգելով իրենց կյանքը, Արթիկում վնասազերծել են դիմակավորված ու զինված հանցագործին. հանցագործը չէր կարողանում փախնել կին ոստիկանի տակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված կասկածյալը չի կարողացել ճողոպրել ոստիկաններից: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախնել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից, ով, ասես, իր գործընկերների հետ իրականացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ասած՝ «ասֆալտին փռեմ և հանցագործին պետք է վնասազերծել տաք հետքերով, անգամ մեջքին հելնելով» օպերացիան»: Ստացվեց, որ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ կին ոստիկանը, այնպես «հելան զինված հանցագործի մեջքին», որ նա տևական ժամանակ չէր կարողանում, ինչպես ժողովուրդն է ասում՝ «շողուլի գալ»։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխեցին ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Казино Пин Ап имеет официальную лицензию, гарантируя своим клиентам безопасность и честную игру. Пин Ап является современным игровым ресурсом с новейшими слотами и возможностью делать ставки на спортивные события. Самые азартные гемблеры могут наслаждаться игрой на деньги с реальными дилерами на сайте pin up вход . За первый внесенный депозит гемблеру выдается 100% бонусов и до 250 фриспинов. Также разыгрывается ежедневная акция на 500 вращений за подписку пользователями на инстаграм и телеграмм-канал. На игровом софте представлены слоты от известных провайдеров таких как Microgaming, Netent и других Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համազասպ Մնացյանն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր