65813 դիտում
14:07 04-08-2020
Ավազակային հարձակում Երևանում գտնվող «Հայփոստ»-ում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են ատրճանակով զինված հանցագործին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցi 83 շենքում գործող 0064 «Հայփոստ»-ի գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ աշխատակիցներից պահանջել գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ովքեր դրսում կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն, ով այնուհետև բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, իսկ դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ քնչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի գխավորությամբ։
Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանշներով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից վնասազերծված զինված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+