211652_close_icon
views-count2803 դիտում article-date 22:10 26-02-2019

Անասնագողություն Հոբարձի գյուղում. կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 25-ին, ժամը 19.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ստեփանավան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արեն Ս.-ին և 1985 թ. ծնված Ռոման Ս.-ին՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ: Արեն Ս.-ն և Ռոման Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ նախնական համաձայնության գալով, փետրվարի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գնացել են Հոբարձի գյուղի սկզբնամասում գտնվող՝ մի բնակչի պատկանող անասնագոմի մոտ, որտեղ Ռոման Ս.-ն գոմի պատուհանի մոտ հսկել է տարածքը, իսկ Արեն Ս.-ն պատուհանի մետաղյա ցանցը պոկելով՝ մտել է անասնագոմ և գողանալու նպատակով 4 ոչխար պատուհանից փոխանցել Ռոման Ս.-ին: Ոչխարները բեռնել են ավտոմեքենայի բեռնախցիկ և տեղափոխել են Վանաձոր, որտեղ էլ հետագայում վաճառել և ստացված գումարը ծախսել են անձնական կարիքների համար: Վնասի չափը կազմում է 300.000 դրամ: «Մերսեդես» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր