3470 դիտում
18:25 31-01-2018
Ջրամատակարարման պայմանագիր. գործընթացը շարունակվում է, «Լոռին» հասավ Հոբարձի
Բաժանորդների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ընթացքը համակարգելու նպատակով Վեոլիա ջրի Մարզերի տարածաշրջանի Առեւտրային տնօրինության «Լոռի» տեղամասի ներկայացուցիչներն ակտիվորեն շարունակում են այցերը գյուղական համայնքներ և տեղում գրավոր կարգավորում բաժանորդ-ընկերություն իրավահարաբերությունները:
Այս անգամ նրանք Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի համայնքում էին, որտեղ կարճ ժամանակամիջոցում բնակիչների հետ կնքեցին 110 պայմանագիր: Համայնքում Վեոլիա ջուրն ընդհանուր առմամբ ունի շուրջ 200 բաժանորդ, որից 130-ը հիմնականում ակտիվ գործող են, մյուսները գյուղում են լինում վարուցանքի կամ հանգստյան սեզոնին: Այստեղից էլ այն խնդիրները, որոնք առաջանում են պայմանագրերի կնքման գործընթացը արագորեն ավարտելու հարցում:
Այնուամենայնիվ, ակնհայտ է Առեւտրային տնօրինության աշխատակիցների այցի գոհացուցիչ ցուցանիշը: Ի դեպ, դա նաեւ արդյունք է ընկերությունից սպառողների գոհունակության: Հոբարձին ջուր է ստանում «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարից շուրջօրյա ռեժիմով: Խնդիրներ չկան: Ինչպես չկան դրանք մարզի շատ այլ բնակավայրերում:
Իսկ սա շատ կարեւոր է, քանի որ գործընթացը շարունակական է: Առաջիկայում «Լոռի» տեղամասի աշխատակիցները կլինեն Դարպաս, Շահումյան համայնքներում, նպատակ ունենալով ավարտել ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը տեղի բնակիչների հետ:
[b]
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3052 դիտում
22:10 26-02-2019
Անասնագողություն Հոբարձի գյուղում. կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանություն
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am