211652_close_icon
views-count967 դիտում article-date 20:40 26-02-2019

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուին (Paulo Vizeu Pinheiro)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Պինեյրուին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։ Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ԱԳՆ-ների միջև համագործակցության խորացմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, միջազգային կառույցներում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերող հարցերը։ Դեսպանի խնդրանքով Ավետ Ադոնցը խոսեց տարածաշրջանային զարգացումների և ԼՂ կարգավորման գործընթացի մասին։

Նմանատիպ նյութեր