Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահի հետ
Հոկտեմբերի 15-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպումներ ունեցավ Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահ Ալբերտո Ֆաբրայի և Վալենսիա քաղաքի քաղաքապետ Ռիտա Բայբերայի հետ:
Ալբերտո Ֆաբրայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես` տնտեսության ու տուրիզմի բնագավառներում և տեղական կառավարման մարմինների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սկսել համապատասխան աշխատանքներ Վալենսիայի առևտրի նախարարություան հետ՝ երկու կողմերի գործարարների շփումները աշխուժացնելու և համատեղ առևտրային պալատ ստեղծելու նպատակով:
Քաղաքապետ Ռիտա Բարբերայի հետ հանդիպմանը քննարկվեց Վալենսիայում հայ եկեղեցի կառուցելու համար համապատասխան հողատարածք հատկացնելու հնարավորությունը:
Վերոհիշյալ հանդիպումների ընթացքում քննարկումներ եղան նաև հասարակական տարբեր գործընթացներում Վալենսիա նահանգում բնակվող հայ համայնքի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: