211652_close_icon
views-count1501 դիտում article-date 13:03 26-02-2019

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։ Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առկա փոխ¬գործակցային հարաբերություններն առավել խորացնելու, ընդլայնելու և բարձրացնելու որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և երջանկություն»։ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահին»:

Նմանատիպ նյութեր