211652_close_icon
views-count907 դիտում article-date 11:49 25-02-2023

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին և վարչապետ Ահմադ Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին՝ Անկախության օրվա առթիվ:

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

 Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի իրացնել Հայաստանի և Քուվեյթի միջև առկա  համագործակցության մեծ ներուժը՝ նոր լիցք հաղորդելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»։

Քուվեյթի Պետության վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հաստատակամ ենք համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցում՝ ի շահ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև առաջընթաց»։

Նմանատիպ նյութեր