211652_close_icon
views-count1714 դիտում article-date 10:38 25-11-2026

Քրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։

Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր