211652_close_icon
views-count1286 դիտում article-date 17:45 03-06-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի էմիրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին: «Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ բազմոլորտ համագործակցության զարգացման գործում,- մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ -Մեծապես արժևորում եմ մեր ջերմ հարաբերություններն ու անձնական բարեկամությունը։ Վերահաստատում եմ ժամանակակից աշխարհի փոփոխություններին և պահանջներին համահունչ երկկողմ հարաբերությունների խթանման ուղղությամբ համատեղ աշխատելու՝ մեր պատրաստակամությունը»: Նախագահ Սարգսյանը Կատարի էմիրին մաղթե­լ է քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք։

Նմանատիպ նյութեր