211652_close_icon
views-count58737 դիտում article-date 21:51 25-02-2019

Արմավիրի մարզում Արմավիրի փոխմարզպետը Opel-ով վթարի է ենթարկվել, ով իր մեղքը փորձել է բարդել կին վարորդի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ փետրվարի 21-ին, առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մանկիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորը ինքն է, որից հետո «արշալույսները փոխմարզպետի համար խաղաղվել են»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր