5601 դիտում
12:54 26-06-2020
Փաշինյանի իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը համավարակն է․ լինելով անպատասխանատու անձ՝ նա անհույս փորձում է Հայաստանն աղետի գոտի վերածելու մեղքը բարդել բոլորի վրա․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համավարակի պայմաններում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Նա մասնավորապես գրել է․
«Փաշինյանի վախերն ամենուր են, բոլոր իրավիճակներում, միջավայրերում, և դա նկատելու համար պետք է ունենալ հոգեբանի մասնագիտություն։
Շատերի մոտ կարծիք կա, որ նա վախենում է Ռոբերտ Քոչարյանից, ինչն, իհարկե, անվիճելի է։ Բայց դա անձնական վախ է, ենթագիտակցական սարսափ, որից նա ջղաձգվում է, նյարդայինանում, աղմկում ու անկանոն շարժումներ է անում։
Սակայն դա չէ իր հիմնական վախը, քանի որ Փաշինյանը Քոչարյանից իրական վտանգ չի սպասում, քանի դեռ նա գտնվում է իշխանության գագաթին, պաշտպանված է պետության կողմից՝ անվտանգության ամենաբարձր մակարդակով
Նրա հիմնական վախը կապված է այդ իշխանությունը կորցնելու հետ, քանի որ իշխանությունը կորցնելու հետո առարկայական և տեսանելի կդառնան մնացած բոլոր վախերը։
Իսկ իշխանության կորուստը ուղղակիորեն կապված չէ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի, իմ կամ այլ քաղաքական ու անձնական հակառակորդների գործողությունների հետ։ Նա հեշտությամբ և երկու ջղաձիգ ելույթով կչեզոքացնի այդ վտանգը՝ կիրառելով սևի ու սպիտակի արդեն բազմիցս փորձարկված հնարքը, «մերժված նախկինների» հուզական ձայնային ելևեջները։
Իմ խորին համոզմամբ, Փաշինյանի իշխանությանը սպառնացող ամենամեծ վտանգը դա նոր կորոնավիրուսի համավարակն է, օրեցօր աճող և նոր ռեկորդներ գրանցող վարակվածների թիվը, հինգ հարյուրից ավել մահերը, փակված տնտեսություններն ու աշխատանքը կորցրած և եկամտից զրկված տասնյակ հազարավոր քաղաքացիները։
Համավարակից Փաշինյանի ունեցած սարսափը արտահայտվում է նրա յուրաքանչյուր խոսքի, գործողության, ժեստերի ու աչքերի մեջ, և դա նկատելի է նույնիսկ անզեն աչքով։
Լինելով վերին աստիճանի անպատասխանատու անձ, նա անհույս փորձեր է անում Հայաստանը աղետի գոտի վերածելու մեղքը բարդել բոլորի վրա. սովորական մարդկանց, հասարակության շերտերի, քաղաքական ընդդիմության, ընդհուպ մինչև իր թիմակիցների վրա։ Այդ նպատակով նա իր ֆեյսբուքյան էջում տարածում է նկարներ ու տեսանյութեր, որտեղ մեր քաղաքացիները չեն պահպանում հեռավորություն ու չեն կրում դիմակ, հրամայում է ոստիկաններին անհամաչափ ցուցադրական ուժ կիրառել դիմակ չկրող քաղաքացիների նկատմամբ, թիրախավորում ու քննադատում է իր քաղաքական իրավունքներն իրացնող ընդդիմությանը։
Հոգատար ղեկավար երևալու համար նա նույնիսկ հրամայում է կառավարության ամբողջ կազմին աշխատանքային ժամերին քաղաքի տարբեր մասերում դիմակներ բաժանել, ինքն անձամբ է անում այդ գործը։
ԲԱՅՑ ՆԱ ԵՐԲԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի ընդունի, որ այս արհավիրքի ու աղետի ՄԻԱԿ և ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ պատասխատուն ԻՆՔՆ Է, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ։ Նրա համար մեղավոր են բոլորը, աշխարհը, բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, ժողովուրդը, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԻՆՔԸ։
Քաղաքական ընդդիմությունը ներկայումս ուղիներ է փնտրում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, սակայն դեռևս չեն ընկալել, որ բոլոր ուղիները փակված են, քանի որ ոչ մեկին չի հաջողվելու Փաշինյանին հիմնավոր կերպով մեղադրել որևէ արարքի կամ ոլորտի տապալման մեջ։ Մեկ ժամ հետո մեղավոր կնշանակվեն հենց այդ մեղադրողները։
Պոպուլիզմի ու անպատասխանատվության առաքյալ Նիկոլ Փաշինյանի համար մեծ ջանքեր չի պահանջելու իր քաղաքական ընդդիմախոսներից ու հակառակորդներից եկող վտանգը չեզոքացնելու համար։ Սևի ու սպիտակի, հակահեղափոխականի, «մերժված նախկինների» թեզերը դեռ երկար ժամանակ ակտուալ են մնալու հուզականությունից գիտակցությունը կորցրած մեր քաղաքացիների մոտ։ Փաշինյանը կենարար էներգիա է ստանում այդ քննադատություններից, ոգևորվում ու աշխուժանում է իր հասցեին հնչող ցանկացած քննադատությունից։
Միակ խնդիրը, որից Փաշինյանը չի կարող խուսանավել ու թաքնվել, դա համավարակի դեպ պայքարը տապալելու փաստն է, քանի որ ինքն այս հարցում կրում է ուղղակի և անձնական պատասխանատվություն։ Նա առաջիկայում անելու է ամեն հնարավորը հասարակության ու քաղաքական դաշտի ուշադրությունը իր համար մահացու վտանգ ներկայացնող այս հիմնախնդրից շեղելու համար։ Իսկ ընդդիմություննայս հարցում կարող է նրան օգտակար լինել, եթե չգիտակցի այս պարզ իրողությունը։
Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն կրելու է իր բաժին քրեական ու քաղաքական պատասխանատվությունը։ Դա ընդամենը ժամանակի հարց է։
Որքան շուտ հաստատվի այս պատասխանատվության համընդհանուր պահանջը, այնքան շուտ նա կհեռանա․․․»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
09:19 01-05-2019
Մարտի 1-ի մեղքը փորձում են բարդել հանգուցյալների վրա. «Ժողովուրդ»
1078 դիտում
12:16 24-03-2024
Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. Զելենսկի
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով