14001 դիտում
20:20 25-02-2019
Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով մարդատար ГАЗель-ը բախվել է նրա ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին Mercedes մակնիշի 35 ՍC 848 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծվելու պատճառով նրա ավտոմեքենային է բախվել Երևան-Վանաձոր միջմարզային թիվ 403 մարդատար ГАЗель մակնիշի 03 11 Լ համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներին Mercedes-ի վարորդը փորձում էր համոզել, որ մեղավորը ГАЗель-ի վարորդն է եղել, սակայն ճանապարհային ոստիկաններին կարճ ժամանակում հաջողվեց պարզել իրականությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+