211652_close_icon
views-count19504 դիտում article-date 21:03 23-12-2019

Հենրիխ Մխիթարյանի մայրը վրդովված է. Այսպիսի խայտառակ բան 40 տարի չէի տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահի [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/23/1143623/]ընտրությունը[/url] և այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։ «Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։ Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։ Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Արմեն Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք՝ ինչ գործ կանի։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են։ Ոնց կարող եմ ֆուտբոլում մնամ, եթե ես այլևս չեմ աշխատում ՀՖՖ-ում և որոշեցին, որ գործկոմում էլ չեմ լինելու։ Ոչ մի բան էլ հիմա չէի ուզի, կուզեի թոռնիկ մեծացնել։ Երբ հավաքականը 1։9 հաշվով պարտվում է, հեռացնում են հավաքականի մարզիչին, բայց որ ֆեդերացիայի նախագահին են հեռացնում՝ զարմանալի էր։ Ֆեդերացիան ղեկավարել են Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը, որոնք լեգիտիմ չէին ընտրվել»,- նշեց Մարինա Թաշչյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը 13 ձայնով ընտրվեց ՀՖՖ նախագահ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր