211652_close_icon
views-count4059 դիտում article-date 20:01 24-02-2019

Բանգլադեշում վնասազերծել են ինքնաթիռը առևանգելու փորձ իրականացրած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքի օդանավակայանում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է առևանգել Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռը: Առևանգիչին ձերբակալել են օդանավը գրոհելու ընթացքում: Նախնական տվյալներով, պատանդներից ոչ ոք չի տուժել: Առևանգիչը օդանավի սրահում պատանդ էր պահում անձնակազմի մի քանի անդամի, իսկ բոլոր 142 ուղևորներին հաջողվել էր ինքնաթիռը լքել Չիտանգոնգի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո: Նշենք, որ ինքնաթիռը օդանավակայանում վթարային վայրէջք էր պահանջել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր