Անհետացած Boeing ինքնաթիռը որոնում են Բանգլադեշում
                        Բանգլադեշի իշխանությունները  3 նավ են ուղարկել Բենգալյան իջվածքում անհետացած մալազիական Բոինգի որոնողական աշխատանքներ կատարելու համար, հաղորդում է CNN-ը հղում անելով երկրի ռազմածովային հետախուզության տնօրեն Ռաշիդ Ալիին: 
 «Առայժմ մենք ոչինչ չենք գտել և նավերը շարունակելու են որոնումը մինչև չստուգենք մեր ունեցած տեղեկությունները»,-պարզաբանել է նա: 
 Նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանի հետ կապված, որ ավստրալիական GeoResonance ընկերությունը,  իջվացքում հայտանբերել է առարկաներ, որոնք կարող են լինել կորած ինքնաթիռի մասեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

