211652_close_icon
views-count1846 դիտում article-date 15:41 29-05-2014

Երևանի բնակչուհին տղամարդուն մեղադրել է իրեն առևանգելու, այնուհետ բռնաբարելու մեջ

Անահիտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Հրայր Ալեքսանյանը Երևանի Աբովյան փողոցից խաբեությամբ իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2-րդ զանգված, որտեղ բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ` Ալեքսանյանին մեղադրելով մարդու առևանգում, ինչպես նաև ծանր հանցագործություն` բռնաբարություն կատարելու մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ստական տեղեկատվական համակարգից: Անահիտ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է տորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր