211652_close_icon
views-count2341 դիտում article-date 19:39 24-02-2019

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը նշում է գահակալման 30-ամյա հոբելյանը

Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մասնակցել է իր գահակալման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալիս երկրին կոչ է արել ավելի բաց լինել արտաքին աշխարհի համար և աշխատել օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վերակառուցման ուղղությամբ: Գրում է [url=https://www.japantimes.co.jp/news/2019/02/24/national/emperor-reflects-endlessly-long-quest-pin-role-japans-past-future-30-years-throne/#.XHKs2uj7TIW]The Japan Times[/url]-ը։ «Լինելով կղզային պետություն՝ Ճապոնիան հարաբերական առավելություն է ունեցել իր սեփական եզակի մշակույթի ստեղծման գործում, սակայն աճող գլոբալիզացման ֆոնին, կարծում եմ, անհրաժեշտ է ավելի շատ բաց լինել արտաքին աշխարհի նկատմամբ, իմաստության և ներքին ուժի օգնությամբ սեփական դիրքորոշումը մշակել և ազնվորեն աշխատել այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելու համար», - կայսեր խոսքը մեջբերում է ճապոնական պարբերականը: 2019-ի ապրիլին Ակիհիտոն մտադիր է հրաժարվել գահից՝ այն փոխանցելով որդուն՝ Նարուհիտոյին: Կայսր Ակիհիտոն երկրի գահին բազմել է 1989-ին: Այժմ նա 85 տարեկան է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր