Հնդկաստանում ավիաշուի ժամանակ այրվել է 150 ավտոմեքենա
Հնդկաստանի Կարնատակա նահանգում՝ Բանգալորի հյուսիսում, Aero India-2019 ավիաշոուի տարածքում բռնկված հրդեհից հրո ճարակ են դարձել մոտ 150 ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է NDTV [url=https://www.ndtv.com/india-news/massive-fire-in-chennai-parking-lot-dozens-of-cars-burnt-down-1998547?pfrom=home-trending]հեռուստաալիքը[/url]:
Հրդեհը բռնկվել է «Էլահանկա» օդանավակայանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում, որտեղ անցկացվում էր միջազգային ցուցահանդեսը։
Հրդեհի ենթադրյալ պատճառը, ըստ ոստիկանության աշխատակիցների, կարող է լինել չոր խոտին նետված չմարված ծխախոտը։
Դեպքի վայր են ժամանել 12 հրշեջ մեքենաներ, ստեղծված իրավիճակի գնահատման համար ուղղաթիռ է տրամադրվել: Հհաջողվել է կրակը տեղայնացնել: