Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Բանգալորի օդանավակայանի կայանատեղիում՝ Aero India-2019 օդային շոուի ժամանակ ավելի քան 150 տրանսպորտային միջոց է ոչնչացվել։
Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով NDTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող էր լինել չհանգցրած ծխախոտը, որը գցել են չոր խոտի վրա:
Ավիաշոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։