211652_close_icon

Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով մոտ 300 մեքենա է այրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2924 դիտում article-date 16:40 24-02-2019
Հնդկաստանի Բանգալոր քաղաքում ընթացող Aero India-2019 ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 300 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Այրվել են ավտոբուսներ, թեթև մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ։ Հրդեհը բռնկվել է ավտոկայանատեղիում։ Ըստ նախնական տեղեություններոի՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել սիգարետի մնացորդը, որը նետվել է չորացած խոտերի վրա, իսկ քամին նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 12 մարտական հաշվարկ: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր