«Չելսին» կբողոքարկի ՖԻՖԱ-ի որոշումը
Լոնդոնի «Չելսին»տադիր է բողոքարկել ՖԻՖԱ-ի` ակումբի վրա դրված տրանսֆերային արգելքի որոշումը:
«Ակումբը հարգանք է տածում ՖԻՖԱ-ի նկատմամբ այն մեծ աշխատանքի պատճառով, որ նա անում է, բայց մենք գործել ենք կանոններին համաձայն ու շուտով կբողոքարկենք կարգապահական կոմիտեի որոշումը»,- նշված է «Չելսիի» տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/22/1118158/]հայտնել[/url] էինք, ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստների տրանսֆերների և գրանցման կանոնակարգի 29 դրվագ է արձանագրել: Այդ պատճառով ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողներ ձեռք բերել:
Արգելքը տարածվում է ամբողջ տրանսֆերի վրա՝ բացառությամբ կանանց և մինի ֆուտոլի թիմերի վրա: Ակումբը նաև տուգանվել է 600 հազ. շվեյցարական ֆրանկով:


