211652_close_icon

Շվեյցարիան կբողոքարկի ՄԻԵԴ-ի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը խոսքի ազատություն համարող որոշումը

views-count1247 դիտում article-date 13:36 12-03-2014
Շվեյցարիան կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ կայացված որոշումը՝ կապված վեջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=435]Ermenihaber.am[/url] կայքը: Շվեյցարիայի Համադաշնության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկելու որոշումը կայացրել է երկրի Արդարադատության նախարարությունը: Հիշեցնենք, Դողու Փերինչեքը 2005 թ. Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=435]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր